«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից Դավիթ Սանսասարյանը և Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել։
Երկուսն էլ մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։
Դավիթ Սանասարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ։
Արմեն Գրիգորյանին ստորագրությամբ ազատ է արձակել քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։