ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Թավշյա հեղաշրջման 11-րդ օրը, հրաժարական տվեց իր պաշտոնին:
Նշենք, որ արդեն նախկին վարչապետի հայտարարությունից ժամեր առաջ ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանը, ում բերման էին ենթարկել երեկ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Hayeli.am-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո ՀՀԿ կանայք հուզվել են և լաց եղել: