Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերի ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական լարված իրադարձություններին.
«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել նախկինում ազգային հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը: