ՀՀ Ոստիկանության Հատուկ գումարտակի աշխատակից, գրանցված որպես ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ռոբերտի, գրառում է կատարել համաձայն որի կոչով դիմել է գործընկերներին:
— Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին, — գրել է Աշոտ Ռոբերտին:
Գրառումը մեկ ժամվա ընթացքում ստացել է Ֆեյսբուք սոցիալական կայքի հազարից ավելի օգտատիրոջ հավանություն: