Search
Close this search box.

Պաշտպանը չի կարողանում տեսակցել Արարատ Միրզոյանին

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածների պահման վայրում գտնվող ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանին նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը չի կարողանում տեսակցել:

«Ըստ Քրեական օրենսգրքի՝ անհապաղ իր տեսակցությունը պետք է ապահովվի, մինչդեռ, տեսակցություն թույլ չի տրվում»,- ասում է պաշտպանը:

Նրա խոսքերով՝ այստեղ գտնվող պատգամավորները եւ փաստաբանները մոտ  կես ժամ է չեն կարողանում տեսակցել նրան:

Պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ դիմում են պատրաստել ՄԻԵԴ-ին ներկայացնելու համար.  «Արտակարգ կարգով այդ դիմումը  պետք է քննվի  եւ մինչեւ երեկո որոշում կայացվի անհապաղ իրենց ազատ արձակելու մասին: Իսկ դրա համար պետք է ստորագրել լիազորագրերը, սակայն այս պահին խոչընդոտվում է լիազորագրերի ստորագրման գործընթացը»,- ասաց պաշտպանը:

Ի դեպ,   այսօր փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշում է կայացվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումն Ազգային ժողովից հետ վերցնել։

 

Please enter a valid URL