Հայաստանյան իշխանամետ վերլուծական դաշտում արդեն ակտիվ քնարկում են ,թե ովքե՞ր են կանգնած «Մերժիր Սերժին» ակցիաների հետևում…Գրեթե բոլորը միահամուռ մեղադրում են Արևմուտքին, Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող հիմնադրամներին և արևմտյան համալսարաններում կրթություն ստացած երիտասարդներին…Զավեշտալին այն է,որ այս վերլուծությունների հեղինակները չեն անդրադառնում գլխավոր հարցին՝«Իսկ եթե իրենց վարկածները ճիշտ են,ապա ինչու՞ հնարավոր դարձավ,որ այդ Արևմուտքի կողմից հովանավորվողները կարողացան այսպիսի հաջողության հասնել»: Այո՛,հենց հաջողության,քանի որ ընդամենն օրեր առաջ իշխանական վերնախավում քմծիծաղով էին վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը,իսկ այսօր արդեն իրենք են ՀՀ նախագահին գործուղում Հանրապետության հրապարակ Նիկոլի մոտ՝վերջինիս հետ հանդիպելու…
Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում,այո՛,ամբողջ երկրում,ոչ թե միայն Երևանում,ունի իր խորը արմատները,որի հիմքերը ՀՀ երրորդ նախագահ Ս.Սարգսյանն ավելի արմատավորեց 2008 թ-ին, երբ եկավ իշխանության…Ս.Սարգսյանի տասը տարիների կառավարման ընթացքում Հայաստանը ոչ մի բնագավառում առաջընթաց չի ունեցել…Մենք համարվում ենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը…Ու դրա պատճառը միայն նավթ և գազ չունենալը չէ,կամ Արցախյան հակամարտությունը…Դրանք բոլորը կեղծ օրակարգեր են,որոնցով այսքան տարի «կերակրել” են ժողովրդին և որքան հասկանում եմ,նույն ոճով էլ շարունակում են…
Հետաքրքիր է,իսկ ինչու նավթ և գազ չունենալը,ինչպես նաև Արցախյան հիմախնդրի առկայությունը չի ազդում Սերժ Սարգսյանի և նրան մոտ կանգնածների բարեկեցիկ,իսկ ավելի ճիշտ է ասել՝ցոփ և շվայտ ապրելու վրա…
Ժողովրդի սոցիալական վիճակը ԾԱՅՐԱՀԵՂ վատթարացել է,իսկ իշխանական վերնախավի և տեղերում վերջիններիս սպասարկողների բեսպրեդելությունը,լկտիությունը,ինչպես նաև անպատժելիությունը հասել են աննակրագրելի չափերի…2008-2018 թթ-ին Հայաստանը լքել է 400 հազար մարդ, որն աղետ է երկրի անվտանգության համար…
Հենց նույն Ս.Սարգսյանն էր ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից հայտարարում,որ բնակչության 60 տոկոսը դժգոհ է իրենից…Բայց չգիտես ինչու Սերժ Ազատին չէր պատկերացնում,որ 10 տարի լռելուց հետո այդ դժգոհ զանգվածը մի օր ոտքի էր կանգնելու և ըմբոստանալու էր…Սակայն իշխանությունների ծրագրերը ձախողվեցին.”սադոմազոխիստ” ժողովուրդը ոտքի ելավ… Բայց իշխանությունները կրկին չեն ցանկանում իրենց մեղավորությունն այս ամենում տեսնել.կրկին երրորդ ուժի են ման գալիս՝Սորոսին,եվրոպական կրթություն ստացած երիտասարդներին և այլն,որը նշանակում է,որ ապագայում էլ,եթե պահպանեն իշխանությունը նույն ՊՐԻՄԻՏԻՎ կերպով են կառավարելու երկիրը՝սեփական սխալները բարձրաձայնողներին պատվեր կատարողներ անվանելով՝ չքմեղանալու են…
Հետաքրքիր է, Սորոսն է ՀՀ իշխանություններին խրատ տվել բանկերի միջոցով թալանել սեփական ժողովրդին՝տարեկան 18-24 տոկոս շորթելով բնակչությունից,օֆշորային սկանդալների մեջ հայտնվել և մինչև վերջ պաշտպանել հանցագործ և գող պաշտոնյաներին և հոգևորականներին, Արևմուտքն է շշնջացել Սերժ Ազատիի ականջին մենաշնորհնել տալ որոշ օլիգարխների,որոնք զբաղված են ՀՀ քաղաքացիների թալանով…Եվրոպայում և ԱՄՆ-ում կրթություն ստացած ո՞ր երիտասարդն է խորհուրդ տվել ՀՀ վարչապետին պատժել նրանց,ով հանդգնել է բացահայտել իրեն մտերիմ բեսպրեդելշիկ գողի կազմակերպած թալանը…Կամ,նոր ձևավորվող կառավարությունից փոփոխությունների սպասող հասարակությանը «կերակրում» են հնամաշ և հոտած նախարարներով,որոնց գործունեությունից հասարակությունը ոչ միայն կուշտ է,այլև ԶԶՎԱԾ է…
Խնդիրը նրանում է,որ սեփական սխալներն ընդունելու և հասարակության կողմից մերժված գործելաոճը փոփոխելու փոխարեն ընկած ման են գալիս,թե ովքե՞ր են հովանավորում այս ամենը…
Մինչև իշխանությունը չընդունի իր սխալները և չհրաժարվի «վհուկների որսի» քաղաքականությունից,այդ իշխանությունից որևէ բան սպասելն անիմաստ է.10 տարին մեզ ապացույց…
Գագիկ Համբարյան