Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ
Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին հավաքի վայրից նման ձևով հեռացնելը և մեկուսացնելը։
Ակնհայտ է, որ օրեր շարունակ ընթացող ցույցերը խաղաղ են և արտահայտում են ժողովրդի մեծ մասի բողոքն ու կարծիքը։
Որպես նախկին պատգամավոր, կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել պատգամավորներին և խնդիրը տեղափոխել լայնաֆորմատ բանակցային դաշտ։