Search
Close this search box.

Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. այս մասին Tert.am-ին նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանը նշեց, թե Սանասարյանը երեկ գիշեր ՀՔԾ բերման էր ենթարկվել, որից հետո ձերբակալվել է:

Հիշեցնենք,որ երեկ ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել նաև քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։

«Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Ա. Գ.-ն»,- հայտնել էր ՀՔԾ-ն։

Թե ինչ հիմքով  Դավիթ Սանասարյանը ձերբակալվել, ՀՔԾ-ից տեղեկություն ստանալ չհաջողվեց:

Please enter a valid URL