Search
Close this search box.

Շմայսը ցուցարարների առաջ փակել է Էջմիածնից Երևան եկող ճանապարհը

Իրավիճակը քիչ առաջ սրվել է Էջմիածին-Երևան ճանապարհին:

Էջմիածնից ցուցարարները ցանկանում են ամտոմեքենաներով գալ Երևան՝ միանալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին: «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, սակայն, պարզվում է՝ ցուցարարների առջև Առաքել Մովսիսյանը՝ իր թիկնազորով, փակել է միջպետական մայրուղինն:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Առաքել Մովսիսյանի տղաներից մեկը՝ բեռնատարից դուրս է շպրտել վարորդներից մեկին՝ տանելով նրա դիմացի շինություն: Թե, ինչ է եղել այդ երիտասարդի հետ՝ հայտնի չէ:

Իսկ ոստիկաններն էլ մատնված են անգործության և ոչինչ չեն անում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:

Please enter a valid URL