Կարմիր բերետավոր ոստիկանները հարձակվեցին Մոսկովյան փողոցը փակած ավտոմեքենայի վրա և սկսեցին կոտրել մեքենան: Չնայած ոտքերով ու մահակներով բազմաթիվ հարվածներին՝ ավտոմեքենայի ապակին տեղի չտվեց: Ի վերջո, նրանք կարողացան բացել դուռը և բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:



