Արտերկրում սովորող մի շարք երիտասարդներ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասված է.
«Մենք՝ արտերկրում սովորող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»:
Հայտարարությանը միացել են՝
Արշակ Մուսախանյան — Բեռլինի Ազատ համալսարան, Գերմանիա
Զարուհի Սիմոնյան — Մոսկվայի տնտեսագիտության ավագ դպրոց, ՌԴ
Վահագն Ալեքսանյան — Հորդանանի պետական համալսարան, Հորդանանի Հաշիմյան թագավորություն
Անդրանիկ Շիրինյան — Բոլոնյայի համալսարան, Իտալիա
Տարոն Բաբայան — Սանկտ-Պետերբուրգի Պետական Պոլիտեխնիկական Համալսարան, ՌԴ
Մարթա Մամյան — Ռենոյի Նևադայի համալսարան, ԱՄՆ
Մեսրոպ Անդրիասյան — Միլանի Պոլիտեխնիկական Համալսարան, Իտալիա
Անի Բաղդասարյան — Մարբուրգի Ֆիլիպս Համալսարան, Թեքսասում Դալասի Համալսարան, Ֆրանսիա
Արման Խալաթյան — Սանկտ-Պետերբուրգի Պետական Արդյունաբերական Տեխնոլոգիաներ և Դիզայնի համալսարան, ՌԴ
Երվանդ Աբրահամյան — Ստամբուլ, Անադոլու Կուլտուր հիմնադրամ,
Թուրքիա Զարուհի Հակոբյան — Մոսկվայի տնտեսագիտության ավագ դպրոց, ՌԴ
Դավիթ Վարդանյան — Թուլուզ 3 համալսարան,Ֆրանսիա
Արման Խուդինյան — Լիսաբոնի Նովա համալսարան, Պորտուգալիա
Հրանուշ Թարզյան — Քյոլնի Ապոլոն համալսարան, Գերմանիա
Մերի Հայրապետյան — Ուվեղնի համալսարան, Ֆրանսիա Թագուհի Թորոսյան — Օլբորի համալսարան,
Դանիա Մհեր Հակոբյան — «Էքուինեթ», Բրյուսել, Բելգիա
Արևիկ Հակոբյան — Հումբոլդտի համալսարան, Բեռլին, Գերմանիա
Հրայր Մանուկյան — Ամստերդամի համալսարան, Նիդերլանդներ
Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար: