Search
Close this search box.

Մենք հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում. ՌԴ նախագահի խոսնակ

Կրեմլում հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին և հսուվ են, որ ամեն ինչ կընթանա օրենքի սահմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք հետևում ենք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում և, գլխավորը, հուսով ենք, որ ամեն ինչ օրենքի սահմաններում կլինի»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին: «Երեկոյան, ավելի ուշ, նա հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ և շնորհավորել է նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, կարծիքներ են փոխանակվել»,-ասել է Պեսկովը:

Please enter a valid URL