«Այսօր այստեղ բազմաթիվ փոքր պաստառներ կան՝ Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին այս ցույցին միանալու հորդորներով: Ես գիտեմ, որ նրանք այստեղ գալու մեր կոչերը լսել են, ու հիմա սպասում ենք նրանց արձագանքներին: Ես երեշխավորում եմ, որ երբ նրանք ժամանեն, օդանավակայանից մինչև այս հրապարակ այս ժողովուրդը նրանց կբերի ձեռքերի վրա: Ես չեմ կարծում, որ նրանք ու սփյուռքի մեր մյուս բոլոր արժանի հայերը անարձագանք չեն թողնի ու չեն մերժի այս հանրության պարզ խնդրանքը՝ գալ այստեղ ու միանալ մեր ցույցին: Հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն կարդում է Սերժ Թանկյանի՝ րոպեներ առաջ արված գրառումը՝ այս ցույցերի մասին»:
Նիկոլ Փաշինյանի այս կոչը բազմությունը ողջունեց. «Արի տուն, արի տուն» վանկարկումներով:
Ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև կարդաց Սերժ Թանկյանի սոցցանցային գրառումը: