Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների կազմակերպած երթի կապակցությամբ:
Հայտարարութունում, մասնավորապես, ասվում է․ — «Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ և բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները: Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրության»:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում ու հավելում, որ «ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ»: