Սփյուռքահայ դերասան, կատակերգու Վահէ Պէրպէրեանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված ցույցերի մասին և Սփյուռքին կոչ արել միանալ այդ շարժմանը։
«Հին ասույթ կա՝ եթե պոռնկատանը գործը լավ չի գնում, պետք է փոխել ոչ թե պոռնկատան ձևավորումը, այլ պոռնիկներին։ Այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, ձևավորման փոփոխության փորձ է։ Կառավարման ձևի վերջին փոփոխությունը նախագահականից դեպի խորհրդարանական ըստ էության նշանակում է, որ այժմ ունենք խամաճիկ նախագահ և խամաճիկ պարացնող վարչապետ։ Այլ կերպ ասած, պոռնկատանը ոչինչ չի փոխվել։ Նույն ծեր տիկինը և նույն ծեր պոռնիկները պետք է շարունակեն աշխատացնել պոռնկատունը»։
Վահէ Պէրպէրեանը գրում է՝ ժամանակն է, որ Սփյուռքը միանա մեր հայրենակիցների ուժերին ասի, որ մեր ձայնը կարիք ունի լսվելու»։