ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով նշանակել է ՀՀ առաջին փոխվարչապետ և փոխվարչապետներ:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:
Արմեն Գևորգյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել փոխվարչապետ:
Փոխվարչապետ է նշանակվել նաև Վաչե Գաբրիելյանը: