Այսօր ժամը 15։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի, բերման ենթարկվածների թվում 20 անչափահաս կա։
Ոստիկանության շտաբի պետը նշեց, որ 87 բերման ենթարկվածներից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք։
«54 անձի մասով ստուգվում է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու հարցը, կատարվում են քննչական գործողություններ․ փողոցները փակելով հասարակական կարգ են խախտել, ոստիկանությունը չի հանդուրժում դա», — ասաց Ոստիկանության շտաբի պետը։