Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ Շմայսի բրիգադների ու անտաղանդ հնդկական կինոյի մասին

«Երեկ հնչած իմ ելույթում՝  այսպես կոչված, Շմայսի բրիգադներ են կազմակերպվել, որի նպատակը Երևանում անկարգություններ, խուլիգանություններ կազմակերպելն է, որպեսզի ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառի: Եվ ես երեկ, մեր հանրահավաքի ավարտին ասիմ, որ նրանք հիմա հնդկական կինո են նկարահանում Բաղրամյան պողոտայում: Երեկվա կադրերը ուշադիր նայողները տեսան, որ դա հնդկական ամենաանտաղանդ կինոյի ժանրից էր, երբ որ ոստիկանությունը և Շմայսի բրիգադի ներկայացուցիչներիը՝ իրար հետ համագործակցված, անկարգություններ էին կազմակերպում Երևանում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կեսգիշերին Երևանում տեղի ունեցած անկարգություններին:

«Ուզում եմ մեկ անգամ ևս արձանագրել՝ որևէ մեկը, ով բռնություն է գործադրում, ով Երևան քաղաքում անկարգություն է կազմակերպում՝ իր գործողությունների ուժով  չի կարող որևէ կապ ունենալ մեր շարժման հետ: Այդ մարդիկ մեր շարժման հակառակորդներն են, նրանք ուզում են վարկաբեկեն մեր շարժումը և ուզում են մեր շարժման պարտությունը, բայց կարծում եմ՝ երեկվա բեկումնային իրադարձություններից հետո այլևս մեզ ոչ մի բան չի կանգնեցնի և մեր հաղթանակը անխուսափելի է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ArmLIfe.am

 

 

Please enter a valid URL