92 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը, Ջորջ Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը։ Այս մասին Reuters-ին հայտնել են նրա հարազատները։
Տարիներ շարունակ ԱՄՆ 41-րդ նախագահի կինը տառապել է Գրեյվսի հիվանդությամբ, որի հետևանքով ախտահարվում է վահանաև գեղձը։ Նա նաև սրտի և ստամոքսի վիրահատություններ է տարել, ինչպես նաև տառապել բրոնխիտով։
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ մի քանի անգամ հիվանդանոց տեղափոխվելուց հետո Բարբարա Բուշը հրաժարվել է հետագա բուժումից՝ ցանկանալով ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։