Search
Close this search box.

«Հրապարակ». ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք զրահաբաճկոններով էին եկել ԱԺ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ թեև ԱԺ-ում անվտանգության ուժեղացված ծառայություն էր, անգամ շներ էին բերվել և մետաղորսիչ, ՀՀԿ-ն լրացուցիչ միջոցներ էր ձեռնարկել․ ԱԺ նիստի ընթացքում ՀՀԿ երիտպատգամավոր Միհրան Հակոբյանը և Արա Սաղաթելյանը նստած էին ոչ թե իրենց տեղերում, այլ՝ ձախ դռան մոտ, աշխատակազմի տեղում։ Նրանք միայն քվեարկության ժամանակ վերադարձան իրենց տեղը:

Մենք տեղեկացանք, որ նստեցրել էին, որ եթե հանկարծ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը որոշեն գալ ԱԺ դահլիճ ու կրկնել իրենց նախորդ ակցիան` գունավոր հրավառությունը, կարողանան կանխել: Երեկ և նախորդ օրը խորհրդարան եկած ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք զրահաբաճկոններով էին: Դերժավայի Արկադը՝ Արկադի Համբարձումյանը, ով միշտ աշխատանքի է գալիս կոստյումով, այն էլ՝ բավականին թանկարժեք ֆիրմաների արտադրության, երկու օր է՝ սպորտային է հագնված՝ իբր սովորական «ժիլետը» վրայից: Մինչդեռ դա այդքան էլ սովորական չէ, այլ՝ «բրոնեժիլետ»:

Գուցե պատճառն այն է, որ մոտ 15 տարի առաջ Համբարձումյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել՝ կրակել էին նրա ավտոմեքենայի վրա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL