«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում: Տարոն Մարգարյանն այդ օրը դարձավ 40 տարեկան: Մենք տեղեկացանք, որ քաղաքապետն առանձնապես չի սիրում իր տարեդարձը նշել, չի սիրում նաև, երբ այդ օրը աշխատակիցները տոնի են վերածում, սյուրպրիզներ մատուցում:
Քաղաքապետարանի մեր աղբյուրները նշում են, որ նա տարիներ ի վեր իր ծննդյան օրը գնացել է աշխատանքի, ստացել շնորհավորանքներ, ուղերձներ, անցկացրել է որպես սովորական օր, սակայն երեկոյան արդեն նշել է ընտանեկան միջավայրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: