«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ՝ միասին:
Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների` կոնկրետ ժամի նրանց համար հատուկ գնացք է աշխատել: Բանն այն է, որ Երևանում բողոքի ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, և պատգամավորները որոշել են այսպես հաղթահարել պատնեշը, այլապես մտավախություն է եղել, որ եթե ոստիկաններն իրենց մեքենաների առաջ բացեն ճանապարհը, ցուցարարներն էլ կարող են գրոհել:
Մեկ փաստ էլ. ԱԺ մի շարք աշխատակիցներ, մասնավորապես ԱԺ գեներալ պատգամավորների օգնականներից մի քանիսը խորհրդարան են գնացել գիշերը ժամը 4-ի սահմաններում` իրավիճակը ներսից հասկանալու և իրենց ղեկավարներին ներկայացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: