Search
Close this search box.

«Ժամանակ». ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը միացել է Նիկոլ Փաշինյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը միացել է Նիկոլ Փաշինյանին և նրա համակիրների պայքարին։

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին մասնակցում էր նաև տիկին Թադևոսյանը։

Մեր հարցին, թե իր մասնակցությունը նշանակում է, որ ՀԱԿ-ում որոշո՞ւմ է փոխվել, տիկին Թադևոսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի դիրքորոշումը Լևոն Զուրաբյանը ներկայացրել է, իսկ մենք, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պետք է լինենք այնտեղ, որտեղ ժողովուրդն է, ու որտեղ պայքարն է»»։

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL