Search
Close this search box.

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը. Human Rights Watch

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ:

Այդ պատճառով մենք չափազանց մեծ ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքներն ու ցույցերը:

Այսօր առավոտյան Human Rights Watch-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով ՀՀ իշխանություններին ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների՝ անհամաչափ ուժի կիրառման անցյալը:

Մենք տիրապետում ենք Հաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բոլոր մանրամասներին և կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները:

Մենք արդեն արձանագրել ենք, որ երեկ (ապրիլի 16-ին –խմբ.) ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է նետել ցուցարարների ուղղությամբ: Իրավապահ մարմինները պետք է զերծ նման նռնակների օգտագործումից: Թեև դրանք որպես այդպիսին ոչ մահաբեր ազդեցության նռնակներ են, դրանք է կարող են լուրջ վնաս հասցնել և լուրջ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար»,- Skype-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված իր հարցազրույցի ընթացքում նշել է Գիորգի Գոգիան:

 

Please enter a valid URL