««Երկիր Ծիրանի» կուսակցությունը, կարևորելով բռնակալական համակարգի ապամոնտաժումն իրականացնելու ճանապարհին Հայաստանի բոլոր քաղաքներում միաժամանակյա ընդվզումը, քաղաքացիներին կոչ է անում ինքնակազմակերպվել և իրենց քաղաքների հրապարակներում ու փողոցներում անցկացնել բողոքի բազմազան գործողություններ, ներառյալ` միջպետական և հանրապետական նշանակության մայրուղիների փակումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որդեգրելով ցանցային և ներառող պայքարի տրամաբանությունը, Համահայկական մեծ ընդվզման շրջանակներում այսօր` 2018 թվականի ապրիլի 17-ին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիաներ կկազմակերպի հանրապետության մի քանի քաղաքներում` ընդդեմ քառորդդարյա բռնակալական համակարգի ներկայիս մարմնավորողներ Սերժ Սարգսյանի, նրա և Հանրապետական խմբավորման վերարտադրության»,- այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում: