Search
Close this search box.

Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հաղորդագրոթյուն է տարածել, որում նշել է, թե այսօր ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ։ «Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից»,- հաղորդում է նախարարությունը:

«Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հայտնում է նաև, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ «Հաղորդագրության պատրաստման պահին» տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնացել։

 

Please enter a valid URL