ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, Բաղրամյան պողոտայում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:
Ն. Փաշինյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին:


