Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը արդյո՞ք պատրաստվում է 2022-ին էլ վարչապետությունը փոխանցել իր փեսային` Միքայել Մինասյանին

«Ոչինչ հավերժ չի լինում», իր վարչապետության մասին հարցին ի պատասխան Իզվեստիա ռուսական պարբերականին ասել է Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետ լինելու պատասխանատվությունը, եթե իր թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում: Միեւնույն ժամանակ նա կրկնել է միտքը, որ այդ դեպքում շատ մեծ ժամանակ է հատկացնելու փորձի փոխանցմանը, որ կուտակել է տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:
«Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որ կան թե հանրապետականների շրջանում, թե կուսակցությունից դուրս: Մեզ սպասում է մեծ եւ Հայաստանի համար օգտակար աշխատանք», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը փաստացի ասում է, որ, այո, հաջորդ վարչապետը պետք է լինի երիտասարդ քաղաքական գործիչ: Այդպիսի գործիչ կարող է համարվել նաև Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, ով փորձառու է, խելացի ու հատկանշական է որ,Սերժ Սարգսյանը իր նախագահության պաշտոնավարման վերջին մեդալը Վատիկանում հանձնեց իր փեսային`հենց Միքայել Մինասյանին:

Please enter a valid URL