Search
Close this search box.

Ցուցարարները մտան մանկավարժական համալսարան

Ակցիայի մասնակիցները դասադուլի կոչ արեցին մանկավարժականում

Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի դռները բացեցին , երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ դպրոցին: Ակցիայի մասնակիցները կոչ արեցին դպրոցում գտնվողներին միանալ իրենց:

Ներկա պահին Փաշինյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքում է: Ակցիայի մասնակիցները դասադուլի կոչ են անում:

«Ինձ կձերբակալեն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին չի ցանկանա հաղթել»

Երևանի Սախարովի հրապարակից Նիկոլ Փաշինյանն ուղղություն վերցրեց դեպի Խանջյան փողոց: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մի քիչ հանգստանալ եւ նստել ճանապարհի երկայնքով: Քիչ առաջ Հերացի փողոցում միջադեպի արդյունքում տուժած քաղաքացուն, Փաշինյանն առաջարկեց օգնություն ցուցաբերել՝ընդհուպ ֆինանսական օժանդակություն:

«Մեր գործողությունների արդյունքում ոստիկաններ չեն տուժել, մեր խնդիրը քաղաքական է ու ոչ ավելի: Մենք չենք ուզում որեւէ մեկին սպառնալ, խաղաղ ճանապարհով պիտի հասնենք հաղթանակի», -ասաց Փաշինյանը:

«Թող գան ինձ ձերբակալեն, ո՞նց կկարողանան: Ինձ կձերբակալեն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին չի ցանկանա հաղթել: Եթե ԱԺ նիստը հետաձգեն կամ տեղափոխեն, ապա Երեւանը պետք է ամբողջությամբ վերցնենք մեր հսկողության տակ», -հավելեց Փաշինյանը:

Այժմ ակցիայի մասնակիցները շարունակում են շարժվել Խանջյան փողոցով:

Please enter a valid URL