«Ես յուրաքանչյուր պայքարի միանում եմ, որը մեր երկիրը տանում է դեպի լավը»,- ցուցարարներին է միացել նաև դերասան Հայկ Մարությանը, ով այս պահին գտնվում է Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում: «Ամեն ինչ սկսվեց ԱԺ ընտրությունների կեղծումից, Սահմանադրությունը նույնպես: Ու հիմա էս ուսանողներն ուզում են զրոյից երկիր կառուցել, մեր բոլորի հույսը հենց էս ուսանողներն են: Ինձ թվում ա՝ ՀՀԿ-ն որպես կառույց գոյություն չունի, որովհետև լինելով ամենամեծ «կուսակցությունը»՝ ռեսուրս, մասնագետներ, ու բացի մի հոգուց ուրիշ մարդ չեն գտնո՞ւմ, որ այլընտրանք լինի»,- ասաց նա՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի թեկնածությունը:



