Search
Close this search box.

Ալթունյանին չեն ասել, որ ինքը վատ աշխատող նախարար է

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանն իր հետագա պաշտոնավարման մասին դեռ որևէ տեղեկություն չունի։

«Ինձ ասել են առավոտյան գնալ աշխատանքի, երեկոյան՝ տուն։ Այլ հարցերի չեմ կարող պատասխանել», — այսօր Ազգային ժողովում իր հետագա պաշտոնավարման մասին հարցերին ի պատասխան ասաց Ալթունյանը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ինչ առաջարկներ կստանա, կշարունակի՞ պաշտոնավարել նոր կառավարության կազմում, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Կստանամ առաջարկներ, միանգամից կարձագանքենք»։

Մյուս հարցին, թե նախարարին չե՞ն փոխանցել, որ տարբեր հարցումների համաձայն՝ ինքը վատ աշխատած նախարարներից մեկն է, Ալթունյանը պատասխանեց. «Ո՛չ, ինձ նման բան չեն ասել»։

Please enter a valid URL