Search
Close this search box.

Մոսկվայում ձերբակալել են Բջե մականունով ազգությամբ հայ «թագազուրկ գողականին»

«Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի Պրեսնեսկի շրջանի դատարանը ձերբակալվել է 56-ամյա հայ, նախկինում օրենքով գող Վարդան Ասատրյանին, կրիմինալ աշխարհում ավելի հայտնի Բջե մականունով: Վերջինս մեղադրվում է խոշոր չափի թմրանյութի անօրինական շրջանառության մեջ:

Վարդան Ասատրյանը ձերբակալվել է հինգշաբթի օրը, Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 15 գրամ հերոյին տեսակի թմրանյութ: Եթե Ասատրյանի մեղադրանքը հաստատվի՝ նրան սպառնում է 10 տարի ազատազրկում:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բջեին 2008 թվականին թագից զրկել է անձամբ կրիմինալ աշխարհի գեներալ Դեդ Հասանը, Բջեի կողմից երեխաներ գողանալու եւ փրկագին պահանջելու պատճառով: Հասանի մահից հետո Ասատրյանը բազմիցս փորձել է վերականգնել իր ստատուսը՝ անհամաձայնություն հայտնելով Դեդի կայացրած որոշման վերաբերյալ: Սակայն դրան կտրականապես դեմ է արտահայտվել կրիմինալ աշխարհի մեկ այլ լիդեր Սերգեյ Ասատրյանը՝ Սերգեյ Բենթլին, որը մի քանի այլ գողերի ներկայությամբ ծեծի է ենթարկել Բջեին:

Չնայած սրան, կա հստակ տեղեկություն, որ Բջեն «գողականների դելեգացիայի» կազմում մասնակցել է Շաքրո Մալոդոյի կողմից 2015 թվականին Երեւանում կազմակերպված գողական սխոդկային: Սակայն դրանից հետո անգամ նրա գողական կարգավիճակը մնացել է անփոփոխ՝ «թագազուրկ գողական»:

Please enter a valid URL