ՔՊ վարչության անդամ, ԱԺ Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում իր կողմնակիցներին մասնակցել ապրիլի 9-ին երեք տարբեր քաղաքական ուժերի՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության, «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Երկիր ծիրանի» կուսակցության հրավիրած հանրահավաքներին:
Պատգամավորի փոխանցմամբ՝ ՔՊ-ն բանակցում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ․ «Մեր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է առնվազն 50 հազար քաղաքացի: Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն պատգամավորների մուտքը Ազգային ժողով, այլ պատգամավորների անվտանգությունը իրենց բնակարաններից»:
Նիկոլ Փաշինյանը առաջարկում է գնալ և շրջապատել ՀՀԿ-ական պատգամավորների բնակարանները:
0