Search
Close this search box.

Վորոնեժում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածները հիվանդանոցից դուրս են գրվել. ՀՀ դեսպանություն

Վորոնեժում Երեւան–Մոսկվա ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած բոլոր  քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի  դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Ի լրումն Վորոնեժի մարզում վթարի հետեւանքով տուժածների մասին նախորդ հաղորդագրությունների՝ հաղորդում ենք, որ ապրիլի 5-ին Վորնեժի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած վերջին քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 20-ին Մոսկվայի ժամանակով 9.00-ին  «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար էր գրանցվել: Վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, 8 հոգի էլ հոսպիտալացվել էին Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի հիվանդանոց»,-նշված է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL