Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արմեն Ամիրյանը որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: Եւ հիմա այդ գործարքից ստացված գումարով նախարարը Ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում: Ասել է, թե Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հեռու, որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել նախարարից, ինչին ի պատասխան` Արմեն Ամիրյանը հայտնեց. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նատակն է ներդրում կատարել Հայաստանում»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պատասխանեց, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»:

Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է արձանագրենք, որ Արմեն Ամիրյանը պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց անդամագրվեց ՀՀԿ-ին, ասել է, թե մաս կազմեց Հայաստանը տարիներ շարունակ քայքայած կուսակցությանը, ու հիմա նրա բիզնես գործունեությունն ամենեւին էլ զարմանալի չպիտի թվա:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL