Search
Close this search box.

«Ժամանակ». Արմեն Սարգսյանին պատկանող «Դվին»-ը կվերածվի կազինոյի

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցը վերակառուցման արդյունքում կարող է վերածվել խաղատան:

Ըստ 2017թ. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխության՝ խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:

Ըստ տեղեկությունների՝ «Դվին» հյուրանոցը պատկանում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, եւ խաղատուն բացելով Երեւանի կենտրոնում՝ նա դառնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան մրցակիցը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL