«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական ճամբարում վարչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է: ՀՀԿ-ական շրջանակներից տեղեկացանք, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ:
Ընդամենը մեկ ամիս առաջ Պնախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեև իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան-26-ում Վիգեն Սարգսյանին նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ:
ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում՝ Վիգեն Սարգսյանին թողնի՞, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով:
Կարճ ասած՝ Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից տանել-չտանելու հավանականությունը 50:50 է»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: