Search
Close this search box.

Ոստիկանության տեսանյութը՝ Սպիտակում մահվան ելքով ավտովթարից

Երեկ ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել էր, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 և «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել էր:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Mercedes» մակնիշի վարորդը, որը տեղում մահացել է, 1972թ. ծնված Հովհաննես Գալստյանն է, իսկ «Volvo»-ի վարորդը մարմնական վնասվածքով գտնվում է Սպիտակի ԲԿ-ում: Կատարվում է քննություն:

Ոստիկանության տեսանյութը՝ Սպիտակում մահվան ելքով ավտովթարից
Ոստիկանության տեսանյութը՝ Սպիտակում մահվան ելքով ավտովթարից

Please enter a valid URL