Search
Close this search box.

ՄԻԵԴ վճռի կատարման համար կառավարությունը հատկացրեց 12 հազար եվրոյին համարժեք դրամ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 5-ի նիստում:

ՄԻԵԴ-ի «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի նոյեմբերի 16-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի փետրվարի 16-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի մայիսի 16-ն է:

Please enter a valid URL