Կառավարության նիստի վերջում Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք Կառավարության հրաժարականը: Օգտվելով առիթից՝ բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»:
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի նախագահի լիազորությունները: Նույն օրը Կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտա: Մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում նոր Կառավարության ձևավորման համար խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու: 17-ին Ազգային ժողովում կկազմակերպվեն վարչապետի ընտրություններ: