Հայկական առողջապահությունը շարունակում է մնալ ավելի շատ հիվանդ բուժող, քան առողջություն պահպանող համակարգ: Արդյոք ֆինասապես ավելի ձեռնտու չէ՞ պահպանել սեփական քաղաքացիների առողջությունը ապահովագրության միջոցով, պրոֆիլակտիկ ծրագրերի իրականացմամբ և ունենալ ավելի շատ առողջ քաղաքացիներ, քան թե հաշմանդամության ու մահացության աճող ցուցանիշներ: Առողջապահության կազմակերպման թերի կողմերի, Հայաստանում ուռուցքաբա-նության զարգացման միտումների ու քիմիաթերապիայի նորարարական բուժման մեթոդների մասին “Երևակը” զրուցել է Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ, “Էրեբունի” ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոքչյանի հետ:
-Ի՞նչն է խանգարում մեր առողջապահությանը իրոք լինել առողջներին առողջ պահող համակարգ:
Խանգարում են սքրինինգային ծրագրերի պակասը, տարածված հիվանդությունների դեմ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների և պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Օրինակ, մի շարք սոցիալական խմբերի համար գործող բժշկական ապահովագրությունը արդեն բավական դրական արդյունքներ է գրանցել: Դրա հաշվին կատարված հետազոտությունների ժամանակ վաղ փուլում հայտնաբերվել են ինչ-պես կրծքագեղձի ու արգանդի վզիկի, այնպես էլ թոքի ու հաստ աղիքի քաղցկեղի մեծաթիվ դեպքեր: Ի դեպ, կրծքագեղձի, թոքի և հաստ աղիքի քաղցկեղները Հայաստանում տարածվա-ծությամբ գրավում են առաջին երեք տեղերը: Վերջին երկուսը նախկինում եզակի դեպքերում էին առաջին կամ երկրորդ փուլում հայտնաբերվում: Այնպես որ, պետք է ընդլայնել ապահո-վագրության գործընթացը: Առողջապահությունը նախևառաջ առողջության պահպանություն պետք է լինի, որը հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում պարզա-պես չկա:
Պետք է պատշաճ ուշադրություն դարձնել նաև մարզային բնակչության առողջության պահ-պանման հարցերին: Այժմ բուժամբուլատորիաների օպտիմիզացիայի գործընթացներ են ըն-թանում, ինչը ես ճիշտ մոտեցում չեմ համարում: Արդյո՞ք գյուղի բժշկին գործազուրկ դարձ-նելով և բժշկական ծառայությունը գյուղացուց կիլոմետրերով հեռացնելով՝ կբարելավվի ա-ռողջապահության վիճակը գյուղերում: Կարծում եմ, որ առողջապահության համար տրա-մադրված ֆինանսները պետք է առավել արդյունավետ կառավարվեն ու ճիշտ բաշխվեն:
—Դուք 2014-2016թթ. եղել եք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտը, այժմ Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտն եք: Ոլորտի զարգացմանը նպաստող ի՞նչ քայլեր եք առաջարկում:
-2018 թ. քաղաքապետարանի ծրագրում ընդգրկել ենք կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղց-կեղի սքրինինգային ծրագրի անցկացումը: Ինչպես ասացի, քաղցկեղի այս տեսակը Հայաս-տանում ամենատարածվածների եռյակում է: Ի դեպ այն նաև հիմնականում շատ ուշ է հայտնաբերվում իր տեղակայության պատճառով և ակնհայտ ախտանշաններ չունի կրծքա-գեղձի կամ թոքի քացկեղի նման: 56 % դեպքերում հիվանդները դիմում են կոլոռեկտալ քաղցկեղի 4-րդ փուլում, իսկ 4-րդ փուլը նշանակում է ոչ թե բուժում, այլ պայքար կյանքի յուրաքանչյուր օրվա համար: Սքրինինգային ծրագիրը նախատեսում ենք իրականացնել տե-ղամասային ուռուցքաբանների հետ, ովքեր կառանձնացնեն թիրախային ընտանիքներին (ընտանիքներ, որոնք ունեն կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ, ժառանգական պոլիպոզ, կո-լիտներ, դիսբակտերիոզ ունեցող անդամներ), նրանց կբաժանեն թեստեր, որոնք որոշում են կղանքում արյան առկայությունը: Թեստի դրական պատասխանի դեպքում ռիսկի խմբում հայտնված պացիենտները կհետազոտվեն, և հիվանդության առկայության դեպքում վաղ կախտորոշվեն ու լիարժեք կբուժվեն:
Բացի այդ իմ ջանքերով և “Էրեբունի” ԲԿ ղեկավարության աջակցությամբ հրատարակել ենք ESMO-ի ուղեցույցներից մեկը՝ “Սնուցումը և քաղցկեղը” գիրքը: Այն քիմիաթերապիայի ըն-թացքում որոշված սննդակարգի ուղեցույց է, որը պարունակում է նաև քաղցկեղով չհիվան-դանալու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների նկարագրություն: Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի հետ միասին այդ գիրքը սկսել ենք բաժանել պոլիկլինիկաների ուռուցքաբաններին, որպեսզի նրանք ստեղծեն ուռուցքաբանի դպրոցներ իրենց տեղամասերում և իրենց հսկողության տակ գտնվող հիվանդների հետ քննարկեն նրանց սննդակարգի ու ճիշտ ապրելակերպի հարցերը: Ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ լինելու տարիներին իմ ջանքերով ու միջոցներով տպագրել եմ ESMO-ի ևս 4 ուղեցույցներ, որոնք անվճար տարածվել են մեր ուռուցքաբանների շրջանում:
-Իսկ ի՞նչ մակարդակում է այսօր ուռուցքաբանությունը Հայաստանում, ինչու՞ են մարդիկ երբեմն նախընտրում արտերկրում բուժվել:
-Ունենք առանձին հրաշալի ուռուցքաբաններ, վիրաբույժներ ու քիմիաթերապևտներ, բայց չունենք այդ ներուժը միասնականացնող մեխանիզմներ: Պետք է մի կողմ դնել անձնական նկրտումներն ու համակրանքները, միավորվելով աշխատել որպես պրոֆեսիոնալների հզոր թիմ: ՀՀ գլխավոր մասնագետ լինելու ընթացքում որոշ չափով ինձ հաջողվել էր դա ապահո-վել, առ այսօր, չնայած որ ես հիմա Երևանի գլխավոր քիմիաթերապևտն եմ, ինձ զանգում են մարզային բուժկենտրոններից, տարբեր խնդիրների շուրջ խորհրդակցում ինձ հետ: Այսօր մենք ուռուցքաբանության մեջ թիմ չունենք: Դա սխալ կադրային քաղաքականության արդ-յունք է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում բուժվելուն. երբ մարդ գնում է տեղական որոշ կենտրոններ և բախվում կոպիտ վերաբերմունքի, բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկ-նում, հետազոտությունները ձգձգվում են, դրան գումարած՝ որևէ անփորձ բժշկի հսկողութ-յան տակ է հայտնվում, ապա բնական է, որ պիտի հիասթափվի ու մեկնի: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ուռուցքով հիվանդը չի մտածում դեղ գնելու մասին. ամեն ինչ ապահո-վում է պետությունը կամ ապահովագրությունը, անգամ Վրաստանում քաղցկեղով հիվանդի բուժման ծախսերի 80 %-ը ստանձնում է պետությունը: Եթե ամփոփեմ՝ ուռուցքաբանության զարգացումը խթանելու համար անհրաժեշտ են պետական հոգածություն, առողջապահութ-յուն՝ պրոֆիլակտիկ միջոցառումներով, սքրինինգային ծրագրերով, և քաղցկեղով հիվանդնե-րի բարձրորակ ու հնարավորինս անվճար բուժսպասարկման կազմակերպում:
-Դուք նաև «Էրեբունիե ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն եք: Բաժանմունքը կարճ ժամանակ է, ինչ գործում է: Ինչպե՞ս եք գնահատում բաժանմունքի աշխատանքը:
-Բաժանմունքը ստեղծվել է 2016 թ. ապրիլի 18-ին: Այն հագեցած է գերժամանակակից սար-քավորումներով, ապահովված են պացիենտների հարմար կեցությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ամենակարևորը. մեր բաժանմունքը տարածաշրջանում տարբերվում է Paxman Cool Sculp սարքավորմամբ: Այն սարքին միացված սիլիկոնե սառեցվող գլխարկ է, որն իջեցնում է գլխամաշկի ջերմաստիճանը, սահմանափակում արյան հոսքը դեպի մազային ֆոլիկուլներ և այդպիսով նաև պաշտպանում մազը քիմիաթերապևտիկ դեղորայքի ազդե-ցությունից՝ 75-80%-ով կրճատելով մազաթափությունը: Կանանց համար ծանր է ոչ այնքան հիվանդության ու բուժման ընթացքը, որքան հենց մազաթափության փաստը: Ու այս գլխար-կը մեծ հոգեբանական աջակցություն է:
Բաժանմունքն իր կարճատև գործունեության ընթացքում արդեն ունեցել է շուրջ 2850 հի-վանդ: Սա բավական մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով, որ մեր թիմը փոքր է, ըն-դամենը՝ 10 աշխատակից: Բաժանմունքի հաջող գործունեության հիմքը մեր որդեգրած մուլ-տիդիսցիպլինար մոտեցումն է, որը նախատեսում է յուրաքանչյուր պացիենտի հիվանդութ-յան քննարկում վիրաբույժի, ճառագայթաբանի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի մասնակ-ցությամբ, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բուժման ճիշտ ռազմավարության մշա-կում, նաև ամբողջական դիագնոստիկայի կազմակերպում հենց «Էրեբունիե ԲԿ-ում, որը հա-գեցած է հետազոտական ախտորոշիչ բոլոր ծառայություններով:
-Ի՞նչ դեր ունի հոգեբանական ճիշտ մոտեցումը քաղցկեղով հիվանդ պացիենտների հանդեպ:
-Լավ հարց տվեցիք, որովհետև Հայաստանում հոգեբանությանը լուրջ ուշադրություն չեն դարձնում: Ընդհանրապես ուռուցքային հիվանդությունները համարվում են պսիխոսոմա-տիկ հիվանդություններ. եթե կա ուռուցքային խնդիր, ուրեմն կա հոգեբանական խնդիր՝ տևական սթրես, վիրավորվածություն կյանքից կամ կոնկրետ անձից, բացասական չարտա-հայտված հույզեր, ներքին չլուծված խնդիրներ: Այսպիսի մարդկանց օրգանիզմում հաճախ են զարգանում ուռուցքներ: Դա բացատրվում է այսպես. տևական սթրեսները թուլացնում են իմունիտետը: Իսկ ուռուցքային բջիջներ բոլորիս մոտ էլ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են, բայց քանի որ մեր իմունիտետը ուժեղ է՝ անմիջապես ճանաչում է այդ աննորմալ բջջին ու վերացնում, իսկ թույլ իմունիտետը պարզապես «հանձնվում էե: Այնպես որ հոգեբանական աջակցությունը ուռուցքաբանի կողմից շատ կարևոր է: Ես 6 ամիս հաճախել եմ Մ. Մադա-թովի նեյրոլինգվիստիկայի դասընթացներին: Դրանք ինձ օգնել են բացահայտել խոսքի ուժն ու ազդեցությունը: Իր մի խոսքով բժիշկը կարող է բուժել հիվանդին, մի խոսքով՝ սպանել: Հի-վանդը հույսով սպասում է բժշկի խոսքին: Քաղցկեղ ախտորոշումը միայն բավական է, որ մարդը հոգեբանորեն վատ տրամադրվի: Ես հիվանդի հետ խոսելիս չեմ հնչեցնում քաղցկեղ բառը, մարդիկ չեն ուզում դա լսել, գիտեն, բայց չեն ուզում լսել: Բայց ես համարում եմ, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշումը, նրանից ոչինչ պետք չէ թաքցնել, որքան էլ դժվար լինի: Դրա համար ես մանրամասն խոսում նրա հետ, սպիտակ թղթի վրա նկարում եմ իր հիվանդությունը՝ գոյացությունը, բուժման փուլերը, որ հիվանդը նաև վիզուալ պատկերա-ցում կազմի՝ ինչ է կատարվում իր օրգանիզմում, և դեպի ուր ենք մենք գնում: Ի դեպ, քաղա-քապետարանի հաստատմանն ենք հանձնել ծրագիր, որով նախատեսվում է հիմնել Քաղցկե-ղով հիվանդների սոցիալ-բժշկական, իրավական և հոգեբանական աջակցության հանրապե-տական ծառայություն, որտեղ կընդգրկվեն բուժված հիվանդներ, ովքեր լրատվամիջոցներով, տարբեր ակցիաների շրջանակներում կխոսեն իրենց հիվանդության հաղթահարման ու բուժ-ման մասին՝ ցույց տալու համար, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Պարզապես պետք է մտածել, որ անելանելի իրադրություն չկա, միշտ կարելի է նվազագույնը 3 ուղի գտնել: Շատ կարևոր է, որ բժիշկը հիվանդին ասի՝ ես քեզ հետ եմ, քո կողքին, բայց դու էլ ինձ պիտի օգնես հիվան-դության հաղթահարման համար: Ու հավատացեք մարդիկ շատ գնահատում են, երբ զգում են, որ իսկապես իրենց կողքին ես: