Search
Close this search box.

Երևանում կրակել են «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների վրա

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է է shamshyan.com-ը։

Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 17։00-ի սահմանում Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24 տարեկան Վլադիմիր Պողոսյանին։

Ինչպես հայտնում, ոստիկանները կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղազարյանին և 23-ամյա Մարգարիտա Պողոսյանին։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմանում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել երիտասարդ աղջիկների ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Մարգարիտա Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածք։

Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։

Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղազարյանն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պողոսյանը թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Please enter a valid URL