Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության շրջանակներում կիսաեզրափակիչ դուրս եկած 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց բրոնզե մեդալ: Այսպիսով, Հայաստանի հավաքականը Ռումինիայից կվերադառնա 1 մեդալով: