Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հնդկաստանում կտեղադրվի աշխարհի ամենաբարձր արձանը

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սադհու Բեթ կղզում կտեղադրվի Միասնության արձանը, որը, ենթադրվում է, կդառնա աշխարհի ամենաբարձր արձանը: Այս մասին հայտնում է Metro-ն՝ հրապարակելով ապագա հուշարձանը ցուցադրող պատկերները:
Աղբյուրը մանրամասնում է, որ հուշարձանի բարձրությունը կլինի 183 մետր. այն կպատկերի քաղաքական գործիչ Սարդար Պատելին, որը եղել է երկրի փոխվարչապետն ու Հնդկաստանի Սահմանադրության համահեղինակը:
Նշվում է, որ արձանից բացի՝ նախագիծը ներառում է հյուրանոց, հուշահամալիր և զբոսաշրջային կենտրոն: Կղզին, որում կտեղադրվի արձանը, կմիանա ցամաքի հետ երկար կամրջով:
Միասնության արձանի ստեղծման աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ, և պլանավորվում է տեղադրել այն 2018 թվականի հոկտեմբերին:
Հատկանշական է, որ արձանը գրեթե երկու անգամ բարձր կլինի ԱՄՆ-ում գտնվող Ազատության արձանից (93 մ):

Please enter a valid URL