Search
Close this search box.

Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Հասմիկ Տոլմաջյանին նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում եւ Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Please enter a valid URL