«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի տարբեր փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկա երկու ամիսներին Ռուսաստանում բենզինի գները կարող են կտրուկ թանկանալ՝ ավելանալով մեկ լիտրի համար միանգամից 5 ռուբլով, որը համարժեք է 42 դրամին:
Ռուսական НТВ հեռուստաընկերությունը հայտնում է, որ միայն մարտին բենզինը բորսաներում թանկացել է 8 տոկոսով: Ռուսական այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ շատ բենզալցակայաններ բենզինի պակաս են զգում, քանի որ բենզին արտադրող ձեռնարկությունները գերադասում են բենզինը վաճառել երկրից դուրս՝ ստանալով ավելի մեծ շահույթ, քան երկրի ներսում, որտեղ գները այնքան ցածր են, որ չեն ապահովում շահութաբերություն:
Հնարավոր է, որ Հայաստանում արդեն բարձրացրած լինեին բենզինի գները, բայց չմոռանանք, որ Հայաստանում ևս ընտրություններ են: Ճիշտ է, դրանք համապետական չեն, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն խորհրդարանի 105 պատգամավորները, բայց հնարավոր է, որ փողոցը այդ ընթացքում ակտիվ լինի: Իսկ իշխանությունը չի ուզում փողոցին ակտիվության նոր շարժառիթներ տալ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։