Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գյուղապետերի «որս». Կա՛մ վերադարձրեք հափշտակված գումարները, կա՛մ կհայտնվեք կալանավայրերում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաև Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ձերբակալությունների այս շարքը շարունակվելու է. իրավապահները ստուգումներ են անցկացնում նաև մյուս մարզերի մի շարք համայնքներում, ըստ այդմ, միգուցե ականատես լինենք նաև այլ նախկին գյուղապետերի ձերբակալության:

Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ իրավապահներն «աշխատում են» նախկին գյուղապետերի հետ՝ պայման դնելով կա՛մ վերադարձնել հափշտակված գումարները, և այդ դեպքում ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով, կա՛մ հակառակ դեպքում գյուղապետերը ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL