«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ խմբակցությունները հրավիրված են մասնակցելու շաբաթօրյակի: Խմբակցություններից յուրաքանչյուրին ԱԺ տարածքում մի հողակտոր է հատկացված, որի վրա նրանք պետք է ծառ տնկեն:
Քիչ հավանական է, որ պատգամավորներն իրենք ծառերի համար փոսեր փորեն, դա նրանց փոխարեն արած կլինեն աշխատակազմի ներկայացուցիչները,: Պատգամավորները կլցնեն հողը եւ կնկարվեն տեսախցիկների առջեւ՝ իբրեւ, ի վերջո, ինչ-որ օգտակար գործ կատարած մարդ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: