Մարտի 22-ից 25-ը Մոսկվայում կայացել է սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 2-ական արծաթե և բրոնզե մեդալ։ Մարզական սամբոյում 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, գյումրեցի 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը նվաճել է արժաթե մեդալ: Մարտական սամբոյում 52 կգ քաշային արցախցի Ջոն Բալայանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 68 կգ քաշային Սամվել Բադալյանը նվաճել է արժաթե մեդալ։