Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ես էլ եմ կապույտ, ինձ էլ ծեծիր». բողոքի ակցիա Ասյա Խաչատրյանի աջակցության համար

Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն դիմաց այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի: Ցուցարարների հայտարարության մեջ նշված է. «Կատարվածը չի կարող անպատիժ մնալ, քանի որ մի կողմից կոպտագույն կերպով խախտվել են մարդու իրավունքները, իսկ մյուս կողմից էլ՝ փորձ է արվել արհեստական տարանջատում մտցնել հայաստանցու և արցախցու միջև»:

Հիշեցնենք, որ օրերս Epress.am-ի հետ հարցազրույցում Ասյա Խաչատրյանը հայտնել էր, որ Ստեփանակերտում աշխատելու օրերին բռնության է ենթարկվել տեղի ոստիկանների կողմից: Արցախը ՄԻՊ-ը դիմել է ԱՀ ոստիկանություն պարզաբանում ստանալու համար:

Please enter a valid URL